Հինգ տարեկան երեխան կրակել է 16 ամսական եղբոր վրա
Ամերիկյան Ինդիանա նահանգի Լաֆայետ քաղաքում հինգ տարեկան երեխան սպանել է իր 16 ամսական եղբորը՝ հրազենով կրակելով նրա վրա, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
16 ամսական տղան սպանվել է հինգ տարեկան եղբոր կողմից այն բանից հետո, երբ ավագ երեխան ատրճանակ է հայտնաբերել Ինդիանայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակարանում:
Դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են, կատարվում է հետաքննություն։