Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում, ոմանք տենչում են Հայաստանում կալանավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ այդ մասին բարձրաձայն խոսում են, ոմանք էլ շտապում են Ռուսաստան՝ մասնակցելու «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» միջազգային նախագծի միջոցառումներին։
Ինչպես հայտնի է, 2023 թվականի փետրվարին հիշյալ միջոցառումը մեկնարկել է Յարոսլավլի մարզում, իսկ ապրիլի 1-4-ը Հայաստանի օրերը կանցկացվեն Սոչի առողջարանային քաղաքում՝ քաղաքի վարչակազմի պաշտոնական աջակցությամբ:
Միջոցառումներին մասնակցելու նպատակով Սոչի կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ, Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը, Մաթեւոս Ասատրյանը եւ ռուս փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսանդր Սանդիկովը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: