Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
Հատուկ ռազմական գործողության պայմաններում Ռուսաստանը հնարավորություն ունի ուղղակի առևտուր իրականացնել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ, այլ ոչ թե արևմտյան բորսաների միջոցով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովի քարտուղարության ղեկավար Օլեգ Օզերովը:
«Մենք լայնածավալ համագործակցություն ենք սկսում Աֆրիկա մայրցամաքի հետ ռազմական հատուկ գործողությունների պայմաններում և այն ավելի բարձր մակարդակի ենք հասցնում բոլորովին նոր միջազգային միջավայրում և այնպիսի չափանիշներով, որոնք երբևէ չեն եղել: Քանի որ արևմտյան երկրները կտրել են փոխգործակցության բոլոր հնարավորությունները, համագործակցության նոր ձևեր են մշակվում: Իրականում տեղի կունենա ոչ այն, ինչ ակնկալում էր Արևմուտքը: Արևմուտքը կարծում էր՝ Ռուսաստանում սպասում է տնտեսական կոլապս, շատ ընկերություններ դուրս եկան, և այժմ այդ ընկերությունները փոխարինվում են ռուսականներով»-շեշտել է նա:
Օզերովի խոսքով՝ դա նպաստում է երկրի տնտեսության աճին։ «Նույնն Աֆրիկայում է։ Պարզվում է՝ ամբողջ առևտուրն իրականացվում էր արևմտյան բորսաների միջոցով: Իսկ հիմա մենք աֆրիկյան երկրների հետ առևտուր կիրականացնենք հենց այն ապրանքներով, որոնք մեզ անհրաժեշտ են, և այժմ խնդիրն է ստեղծագործաբար մոտենալ դրան և սկսել ուղղակիորեն աշխատել մեր ընկերությունների հետ»,- ասել է Օզերովը: