Սիմեոնեն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է։
52-ամյա արգենտինացին տարեկան վաստակում է 29,8 մլն ֆունտ, ինչը նրա պայմանագիրը դարձնում է մինչ այժմ ամենաբարձր աշխատավարձովը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է, որը տարեկան ստանում է 19,7 մլն ֆունտ ստեռլինգ։ Եռյակը եզրափակում է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ տարեկան 15,7 ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը 11,9 միլիոն ֆունտով չորրորդն է, իսկ «Յուվենտուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հինգերորդն է՝ 11,2 միլիոն ֆունտով: Վեցերորդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը (10,5 մլն ֆունտ):
Աղբյուր ArmSport.am