Մի՛ վերադարձրեք մեզ 2022 թվականը. Քիմ Քարդաշյանը ոչ ակտուալ կերպարով է ներկայացել․ լուսանկարներ
Ըստ TagWalk-ի վերջին վերլուծությունների՝ կաշին դարձել է սեզոնի հիմնական նյութը՝ դիզայներների 62%-ն այն ներառել է հավաքածուներում անցած Նորաձևության շաբաթներին։ Պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրել է մետալիկը՝ 49%-ով. իզուր չէ, որ այժմ փայլուն գործվածքներ են հագնում առաջին կարգի աստղերը՝ Հայդի Քլումից մինչև Նատալյա Հաուսման։
Վերջապես, երրորդ տեղը բաժին է հասել նուրբ տրիկոտաժին, որը օգտագործվել է մոդելավորողների 41%-ի կողմից։ Եվս մեկ տարբերակ՝ բաց մարմնի սեքուալության ընդգծման համար։Եվ, բարեբախտաբա՞ր, թե՞ ցավոք, վիճակագրության մեջ ջինսի համար տեղ չկար։ Ինչը հանգեցնում է միայն մեկ եզրակացության՝ total denim-ի շուրջ ամբողջ աժոտաժն արդեն հանդարտվել է։
Այս անգամ Քիմ Քարդաշյանը ներկայացել է ոչ ակտուալ կերպարով։ Նախօրեին մոդելը կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ աստղն ամբողջովին ջինսե հագուստով է։ Եվ չնայած՝ համադրությունը շատ կոկիկ տեսք ունի, հանդերձանքի ընդհանուր պատկերն այլևս չի կարելի ակտուալ անվանել։ Հետևաբար, ջինսերը համարձակորեն փոխարինում ենք կաշվե տաբատով, իսկ ջինսե բաճկոնները՝ թրենդային կաշվե բաճկոններով։