Ադրբեջանցիները ամրանում են Տեղ գյուղի մոտ իրենց նոր զավթած տարածքում
Հայաստանը կրկին տարածք է կորցնում Սյունիքում:
Այսօր երեկոյան Հայաստանի ԱԱԾ-ն հաստատեց երեկվանից տարածվող լուրերը, որ ադրբեջանցիները առաջացել են Սյունիքի Տեղ և Կոռնիձոր գյուղերի ուղղությամբ:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ «հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել»:
«Ինֆո. Մեդիա» տելեգրամյան ալիքը իր տարածած կադրերը վերնագրել է այսպես. «Ինչպես են ադրբեջանցիներն ամրանում Տեղ գյուղի մերձակայքում»:
Ըստ այդ աղբյուրի` այն հատվածում, որտեղ առաջ են եկել ադրբեջանցիները, ակտիվ ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։
Ադրբեջանցիները նաև խրամատներ են փորում։