Մեսսին շատ էր հարգում ինձ․ Կուման
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին, ում հասցրել է մարզել մեկ մրցաշրջան։
«Մեսսիին մարզելն անհավանական էր: Նա ինձ մեծ հարգանք ցուցաբերեց։ Փորձեցի հնարավորինս օգնել նրան, իմ առաջին մրցաշրջանում Լիոնելը պարզապես ֆենոմենալ էր և խփեց 35 գոլ»,- Կումանի խոսքերն է մեջբերում իսպանական Relevo-ն։
Նշենք, որ Մեսսին Կատալոնիայից հեռացավ 2020/21 մրցաշրջանի վերջում։
Աղբյուր ArmSport.am