ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Երևանի հնարավոր միանալու հետ կապված իրավիճակը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 30-ին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս թեման քննարկման առարկա է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում բարձր մակարդակի շփումների ժամանակ։ Ես հարկ չեմ համարում այդ շփումների մանրամասները հրապարակել։ Իհարկե, մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կլուծվի դաշնակցային և փոխադարձ ընդունելի ճանապարհով»,-ճեպազրույցում ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան այն փաստին, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտը Հայաստանի սահմանադրությանը համապատասխան է ճանաչել:
Հայաստանի Սահմանադրական դատարանը, ինչպես մարտի 24-ին հայտարարել է նրա նախագահ Արման Դիլանյանը, ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչել է երկրի սահմանադրությանը համապատասխան։ Ըստ նրա՝ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանի կողմից՝ ուժի մեջ մտնելու համար։