Porsche-ն գաղտնազերծել է նոր Cayenne-ի ինտերիերը (լուսանկարներ)
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նորացված Cayenne քրոսովերի ինտերիերը, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն՝ մանրամասնելով, որ մեքենայի պրեմիերան կկայանա 2023 թվականին։
Մեքենան ստացել է բոլորովին նոր առջևի վահանակ՝ ստեղծված Porsche Taycan էլեկտրական մեքենայի ոճով։ Վարորդի տրամադրության տակ կլինեն կառավարման վահանի 12,6 դյույմանոց թվային էկրան, 12,3 դյույմանոց մուլտիմեդիա սենսորային էկրան, առանձին կլիմա կոնտրոլի սենսորային էկրան և ընտրովի 10,9 դյույմանոց մոնիտոր՝ առջևի ուղևորի կողմից:
Քրոսովերը կհամալրվի Porsche 911 սպորտային մեքենայի ղեկով` Normal, Offroad, Sport և Sport Plus վարման ռեժիմների ընտրության հնարավորությամբ։
Նորույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնվեն պրեմիերայի ժամանակ։
Հիշեցնենք, որ մոդելի ներկայիս սերունդն արտադրվում է 2017 թվականից։ Թարմացված Porsche Cayenne-ը կցուցադրվի ապրիլի 18-ին Շանհայի ավտոսրահում։