Շախմատի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
Չեռնոգորիայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Աննա Սարգսյանը, որը վաստակեց 7,5 միավոր ու զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակեցին 7-ական միավորով:
Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով զբաղեցրեց 30–րդ տեղը ու լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմա:
Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 6 շախմատիստ: Առաջնությանը մասնակցում էին 35 երկրների 140 շախմատիստուհիներ:
Աղբյուր ArmSport.am