Իրանում երկրաշարժ է գրանցվել
Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: