Մեսսին պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ հանուն Բարսելոնա վերադառնալու․ աղբյուր
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է զգալի ֆինանսական կրճատման գնալ «Բարսելոնա» վերադառնալու համար, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը փարիզեցիների հետ եւ ակտիվ բանակցություններ է վարում կատալոնյան ակումբի ղեկավարության հետ։
35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ «Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին։