Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
Իտալիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մարտի 29-ին Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում հայտարարել է պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն։
«Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել դաշտ»,- ասել է պաշտպանության նախարարության ղեկավարը՝ խորհրդարանականներին բացատրելով Կիևին Իտալիայի կողմից տրամադրվող ռազմական օգնության որոշ ասպեկտներ։
Անդրադառնալով նորագույն «Samp/T» հակաօդային պաշտպանության համակարգին, որը Իտալիան նախկինում համաձայնել էր տեղակայել Ուկրաինայում Ֆրանսիայի հետ համատեղ, Կրոզետտոն նշել է, որ Հռոմը տրամադրում է ոչ գործառնական բնույթի որոշ բաղադրիչներ, ինչպես նաև ապահովում է կադրերի անհրաժեշտ վերապատրաստում:
«Համոզված եմ, որ ճիշտ է անձնակազմ պատրաստել՝ ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար: Սա գործիք չէ, որն օգտագործվում է հարձակման համար, այն ծառայում է պաշտպանվելու ռուսական հարձակումներից: Ես գոհ եմ, որ մենք կարող ենք պատրաստել մարդկանց, ովքեր կարող են պաշտպանել Ուկրաինայի քաղաքները, հիվանդանոցները և ենթակառուցվածքները թշնամու հրթիռային հարձակումներից»,- նշել է նախարարը: