ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ կրճատվել են 7,49 մլն բարելով՝ մինչև 473,69 մլն բարել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին ասվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում:
Բենզինի ապրանքային պաշարները նվազել են 2,9 մլն բարելով և կազմել 226,69 մլն բարել։ Թորվածքների առևտրային պաշարներն աճել են 281 հազար բարելով՝ մինչև 116,68 մլն բարել։
Ըստ աղբյուրի՝ փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների ավելացում 1,75 մլն բարելով, բենզինի պաշարների նվազում 2,25 մլն բարելով և թորած պաշարների անկում 1,55 մլն բարելով։