3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հավաքականների հայտացուցակները, որոնք կմասնակցեն ապրիլի 17-ից 24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Նշվում է, որ 3 տարի անց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կվերադառնա Եվրոպայի առաջնություն։
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է:
Նշենք, որ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները ԵԱ-ում հանդես կգան հետևյալ կազմերով՝
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ)։