Ֆիքսված համացանցի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է
«Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում է, որ մալուխի վնասման պատճառով ֆիքսված համացանցի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է։ Նշվում է, որ տարվում են վերականգնման աշխատանքներ։