Ուելսը հաղթել է Լատվիային, Խորվաթիան՝ Թուրքիային
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացել են երկու հանդիպումներ:
«Արմենպրես»-ի Ուելսի ընտրանին, տանն ընդունելով Լատվիային, հանդիպումն ավարտել է 1-0 հաշվով: Խաղի 41-րդ րոպեին միակ և հաղթանակ գնդակը խփել է Քիֆեր Մուրը:
Օրվա մյուս խաղում Թուրքիան, սեփական հարկի տակ մրցելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանու հետ, զիջել է 0-2 հաշվով: Խորվաթների կազմում դուբլի հեղինակ է դարձել Մատեո Կովաչիչը: Կովաչիչը Թուրքիայի դարպասը գրավել է խաղի 20-րդ և 45-րդ րոպեներին։
D խմբի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո 4 միավորով գլխավորում է Ուելսի հավաքականը։ Խորվաթիայի հավաքականը, որը ևս 4 միավոր ունի, երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները միավոր չունեն, Հայաստանի հավաքականը խմբում երրորդն է, իսկ Լատվիան եզրափակում է աղյուսակը։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները մեկ խաղ պակաս են անցկացրել։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին: Հունիսի 16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին: