Բեռլուսկոնին և նրա ընկերուհին բունկեր են փնտրում միջուկային պատերազմի դեպքում պատսպարվելու համար․ La Stampa
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա երիտասարդ ընկերուհին՝ խորհրդարանի պատգամավոր Մարտա Ֆաշինան, լրջորեն անհանգստացած են միջուկային պատերազմի սպառնալիքով և փնտրում են նոր տուն՝ ռմբապաստարանով։
La Stampa թերթի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը 33-ամյա Ֆաշինայինն է, ում հետ 86-ամյա Բեռլուսկոնին մեկ տարի առաջ «խորհրդանշական հարսանիք» է անցկացրել։
Բեռլուսկոնիի ընկերուհին մի քանի զրուցակիցների ներկայացրել է «իր մտավախությունը միջուկային սցենարի մասին, որն արդեն այնքան մոտ է և ինքը սկսել է ռմբապաստարանով տներ փնտրել՝ փրկվելու միջուկային ալիքից, որը կարող է առաջանալ Անգլիայում հարձակման հետևանքով», փոխանցում է Tert.am-ը։