Շոտլանդիայի առաջին նախարար Է ընտրվել Հումզա Յուսաֆը
Շոտլանդիայի խորհրդարանն առաջին նախարար է ընտրել կառավարող Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) նոր առաջնորդ Հումզա Յուսաֆին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ Sky News-ին:
Ինչպես և սպասվում էր, նրա թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը. Յուսաֆի օգտին քվեարկել է խորհրդարանի 71 անդամ: Այդ պաշտոնում Յուսաֆը կփոխարինի Նիկոլա Սթերջենին: