Բաքվում մահափորձ է իրականացվել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ
Բաքվում անհայտ անձինք կրակ են բացել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա։ Դեպքը տեղի է ունեցել, երբ նա դուրս էր գալիս իր տան մոտ գտնվող շուկայից։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պատգամավորը հոսպիտալացվել է, նա վնասվածքներ է ստացել ոտքի և ուսի շրջանում։ Կյանքին վտանգ չի սպառնում։