Փարիզում ոստիկանությունը երթի ավելի քան 6 հազար մասնակիցների խուզարկության ժամանակ ճայթրուկներ և դանակներ է առգրավել
Փարիզի ոստիկանությունը իրականացրել է 6400 խուզարկություն կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքողների շարասյան մասնակիցների շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Twitter-ում ոստիկանության տարածած հայտարարությանը։
Խուզարկված անձանցից առգրավվել են արգելված իրեր, պիրոտեխնիկա, տարբեր դանակներ և ածելիներ, ինչպես նաև «թեթև» թմրանյութեր: Այժմ հայտնի է ցույցերի ընթացքում տարբեր խախտումների համար 18 մարդու ձերբակալության մասին:
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Ընդհանուր առմամբ, ՆԳՆ տվյալներով, մայրաքաղաքում և մարզերում հերթապահության համար մոբիլիզացվել է աննախադեպ թվով իրավապահներ: