Ճապոնիայի ԱԳ նախարարն այս շաբաթ կարող է այցելել Չինաստան
Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշին առաջիկա հանգստյան օրերին կարող է այցելել Չինաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին։
Ճապոնիայի ԱԳ նախարարի այցը Չինաստան, եթե այն կայանա, կդառնա Ճապոնական դիվանագիտության ղեկավարի առաջին այցը ՉԺՀ 2019 թվականի դեկտեմբերից ի վեր:
Չնայած տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններին, երկու երկրների ԱԳ նախարարները, ինչպես սպասվում է, կհայտարարեն կառուցողական և կայուն հարաբերություններ կառուցելու նպատակով երկխոսության շարունակման կարևորության մասին: