Ինձ շատ դուր եկավ Հայաստանի հավաքականը․ Քեցբայա
Մարտի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։ Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայան հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին։
«Ինձ շատ դուր եկավ Հայաստանի հավաքականը, թիմն ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր, կարծում եմ, մեծ ապագա ունեն։
Գոհ եմ խաղից և արդյունքից։ Պարտվում էինք 1-2 հաշվով, կարողացանք ոչ-ոքի ավարտել հանդիպումը»,- ասել է մասնագետը։
Աղբյուր ArmSport.am