ԱՄՆ-ը կողմ է Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալի ստեղծման գաղափարին
Միացյալ Նահանգները կողմ է Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու գաղափարին։
Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար հատուկ տրիբունալի ստեղծմանը` միջազգային դատարանի տեսքով, որը հիմնված է Ուկրաինայի դատական համակարգի վրա և ներառում է միջազգային տարրեր», - ասել է նա։
«Մենք ենթադրում ենք, որ նման դատարանը կունենա զգալի միջազգային աջակցություն, հատկապես մեր եվրոպացի գործընկերների կողմից, և իդեալական տարբերակում կգործի Եվրոպայի մեկ այլ երկրում»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։