Գնացքը բախվել է մարդատար մեքենային
Ղրիմի Ջանկոյ շրջանում գնացքը բախվել է մարդատար վագոնին, կան զոհեր, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետական ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով՝ Ջանկոյսկի շրջանում Սանկտ Պետերբուրգ-Սևաստոպոլ գնացքը բախվել է Skoda մակնիշի ավտոմեքենային Օտրադնոյե գյուղի մերձակայքում գտնվող երկաթուղային անցումում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից պարզաբանել են, որ միջադեպի հետեւանքով չորս մարդ է մահացել։
«Մարտի 28-ին, ժամը 20:14-ին, Ջանկոյ շրջանի Վոլնոյե քաղաքատիպ ավանի մոտ թիվ 8 մարդատար գնացքը երկաթուղային անցումում՝ 1388-րդ կմ հատվածում, բախվել է Scoda Octavia-ին, դադարեցվել է երկաթուղային երթեւեկությունը։ Դժբախտ պատահարի հետեւանքով չորս մարդ է մահացել, այդ թվում՝ երկու երեխա»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 33 մարդ եւ 10 միավոր տեխնիկա։