Տիկնիզյանը գոհ չէ իր խաղից և Կիպրոսի դեմ գրանցած արդյունքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նաիր Տիկնիզյանի կածիքով՝ ազգային ընտրանին դեռևս մեծ աշխատանք ունի կատարելու առաջընթաց գրանցելու համար: Տիկնիզյանն այս մասին ասաց Կիպրոսի դեմ ընկերական խաղից հետո լրագրողների հետ զրույցում։
«Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ այս խաղում չիրացրեցի 100 տոկոսանոց 4 հնարավորություն: Իմ թիմը չհաղթեց, ոչ առաջին խաղում, ոչ էլ երկրորդում: Բացառիկ դեպքերում է, որ գոհ եմ լինում իմ խաղից: Ինձ համար շատ կարևոր է, որ թիմը հաղթի: Ոչ, ես գոհ չեմ իմ խաղից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիկնիզյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Ազգային թիմի կազմում նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը: