Բարսելոնայի հարձակվողն ամռանը կարող է տեղափոխվել գերմանական գրանդ
«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» ուշադիր հետևում է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին, ում նախկինում արգելել էին որպես խաղացող գրանցվել կատալոնացիների հիմնական կազմում։
Եթե մինչեւ ամառ խնդիրը չլուծվի, ապա 18-ամյա իսպանացին կդառնա ազատ գործակալ, իսկ գերմանական ակումբը մտադիր է օգտվել տրանսֆերային հնարավորությունից։
Աղբյուր ArmSport.am