Պուտինը ԱՍԵԱՆ-ում ՌԴ նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվգենի Զագաինովին նշանակել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ նշելով, որ հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
«Եվգենի Տիմոֆեևիչ Զագաինովին նշանակել Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ինդոնեզիայի Հանրապետության Ջակարտայում` Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ)»,- ասված է հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով պետության ղեկավարը պաշտոնից ազատել է մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովին:
Եվգենի Զագաինովը 2018 թվականի փետրվարից զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, մինչ այդ եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը: Ունի 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան: