Մեքսիկայում ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող միգրանտների կենտրոնում հրդեհ է բռնկվել. կա շուրջ 4 տասնյակ զոհ
Մեքսիկայի Չիուաուա նահանգի Սիուդադ Խուարես քաղաքում միգրացիոն ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Milenio պարբերականին։
Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան մոտավորապես ժամը 22:00-ից հետո: Զոհերի մեծ մասը ներգաղթյալներ են:
Excelsior պարբերականն իր հերթին հայտնում է, որ մոտ 100 մարդ տուժել է վնասվածքներից և թունավորումից, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ենթադրվում է, որ հրդեհումը կատարել են ձերբակալված միգրանտները, որոնք գտնվում էին միգրացիոն ծառայության կենտրոնում՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հետ սահմանին։