Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը՝ նոր ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ)
Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի ու գեղեցիկ զույգերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, միասին ներկա են եղել Աֆլեքի նոր ֆիլմի պրեմիերային:
Ինչպես գրում է Daily Mail-ը, պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Ամուսինները երջանիկ տեսք են ունեցել կարմիր գորգին, նկատում է աղբյուրը:
Հատուկ այս առիթի համար 52-ամյա Լոպեսը կրել է երկարափեշ զգեստ, որն ընդգծել է նրա բարեկազմությունը: Մինչդեռ 50-ամյա Աֆլեքը նախապատվություն է տվել դասական կոստյումին:
Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա այն կոչվում է Air: Աֆլեքը հանդես է եկել որպես ռեժիսոր: Նա համագործակցել է իր ընկերոջ՝ դերասան Մեթ Դեյմոնի հետ: Ֆիլմը հանրահայտ Nike ընկերության մասին է: