Լավրովն ու Աբդոլլահիանը կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ
Մարտի 29-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և իր իրանցի գործընկեր Հոսեին Ամիր Աբդոլլահիանի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նախատեսվում է քննարկել միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Դիտարկվելու է Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը։ Մոսկվայի և Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն է՝ անշեղորեն աջակցել ՍԱՀ ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, սիրիացիների՝ իրենց երկրի ճակատագիրը ինքնուրույն որոշելու օրինական իրավունքին։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները կհստակեցնեն իրենց դիրքորոշումները տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։