Բարսելոնան Մեսսիին հասկացրել է, որ նա կարող է վերադառնալ միայն աշխատավարձի զգալի կրճատման դեպքում
«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձով, սակայն հաշվի առնելով ֆինանսական իրավիճակը՝ ակումբը չի կարողանա երաշխավորել, որ կկարողանա պահպանել արգենտինացու վարձատրության ներկայիս պայմանները։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ադրիան Սանչեսը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը 35-ամյա խաղացողին ակնարկել է, որ եթե նա ցանկանա վերադառնալ, ապա ստիպված կլինի զգալիորեն նվազեցնել ֆինանսական պահանջները, հակառակ դեպքում ակումբը խնդիրներ կուեննա ֆինանսական ֆեյր փլեյի հետ։
Մեսսին «Բարսելոնայի» կազմում եղել է 2000-ից 2021 թվականներին։ Ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Այդ ժամանակվանից արգենտինացին հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, որի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։