Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
Մարտի լույս 26-ի գիշերը Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները Լիճք գյուղի 12-րդ փողոցում ձերբակալել են 18 և 28 տարեկան երկու երիտասարդների։ Երկուսն էլ Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ են։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
28-ամյա շահումյանցու մոտ մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգվածով կաթուցիչներ կային, իսկ մեքենայում 4 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված կար։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։