Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. դեսպան
Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Բեռլին։
Ըստ խորհրդարանի կայքէջի՝ Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։