Իրանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Նոյեմբերի 22-ին, ժամը 22.45-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.31-ին Իրանի տարածքում' Կերմանշախ քաղաքից 109 կմ արևմուտք, տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 34.080 և արևելյան երկայնության' 45.900: