Հրապարակվել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը
Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը:
Մանրամասները՝ այստեղ:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։
2022 թվականին թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:
Հաագայի դատարանն առաջին միջազգային մարմինն է, որը քննում է ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի հանցագործություններ: