Նեթանյահուն խոստացել է դադարեցնել դատական բարեփոխումները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 27-ին հայտարարել է երկրում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձած դատական բարեփոխումը դադարեցնելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Kan պետական ռադիոն, կառավարության ղեկավարն իր որոշման մասին տեղեկացրել է իշխող կոալիցիայի գործընկերներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Իսրայելի վարչապետն առաջարկել է չեղարկել պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունը՝ պայմանով, որ նա կհրաժարվի Կնեսետում իր մանդատից: Պետական հեռուստառադիոհեռարձակման ալիքը հայտնել է, որ Գալանտը կտրականապես հրաժարվել է առաջարկից: