Մեսսին ասել է, որ կփոխանակեր բոլոր «Ոսկե գնդակները» Ամերիկայի գավաթի հաղթանակի հետ
Էմիլիանո Մարտինեսը խոսել է Լիոնել Մեսսիի՝ թիմային մրցանակներով անձնական մրցանակները փոխանակելու պատրաստակամության մասին։
«Նրա հետ խաղալը հիանալի է: Այս մասին ես հպարտությամբ կպատմեմ իմ երեխաներին ու թոռներին, երբ նրանք մեծանան։
Բայց, գիտե՞ք, երբ մենք բոլորս միասին ենք, նա մեզնից մեկն է: Նա պարզապես Լեոն է: Այդ պատճառով էլ թիմում բոլորն այնքան լավ լեզու են գտնում իրար հետ: Մենք գիտենք և հարգում ենք այն ամենը, ինչին նա հասել է ֆուտբոլում, և այն ամենը, ինչ նա ցանկանում էր, Արգենտինայի հավաքականի հետ հաղթանակն էր:
Նա ինձ ասել է այդ մասին։ Նա կփոխանակեր բոլոր «Ոսկե գնդակները» Ամերիկայի գավաթի հաղթանակի հետ: Նա խոսեց այդ մասին, երբ մենք վերադարձանք Բրազիլիայից, և նա ձեռքում պահեց գավաթը։ Նա ասաց. «Սա միակ բանն է, որ ցանկանում էի իմ կարիերայում»: Եվ ես ասացի. «Ես նույնպես»:
Ես հպարտություն էի զգում այդ պահին, հպարտ էի, որ օգնեցի նրան իրականացնել իր երազանքը։
Նա ամեն ինչ հաղթել էր ակումբային մակարդակում, բայց ինչ-որ բան դեռ պակասում էր»,-Արգենտինայի հավաքականի և «Աստոն Վիլլայի» դարպասապահի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Աղբյուր ArmSport.am