Դեյվիդը խոստովանել է՝ որ ակումբին է երկրպագել մանկուց
«Լիլի» և Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը խոստովանել է, թե որ ակումբին է երկրպագել մանկուց։
«Բարսելոնան» միշտ եղել է իմ սիրելի ակումբը մանկուց»,- մեջբերում է 23-ամյա կանադացի ֆուտբոլիստին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի ծառայություններով այս պահին հետաքրքրված են մի շարք եվրոպական գրանդ ակումբներ։ Նա 21-րդ դարում «Լիլի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է։
Ավելի վաղ «Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոստովանել էր, որ Դեյվիդին այս մրցաշրջանից հետո շատ դժվար կլինի պահել թիմում։
Աղբյուր ArmSport.am