ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն
ԱՄՆ-ն հանդես է գալիս Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության օգտին: Այս մասին Նովրուզ Բայրամի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«ԱՄՆ-ն կրկին վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների համար անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասված է նախագահի ուղերձում: