Պուտինը շնորհավորել է Անաստասիա Դեմուրչյանին Աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայազգի Անաստասիա Դեմուրչյանին մինչև 70 կգ քաշային կարգում 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ, համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Երկրի ղեկավարը նշել է, որ Դեմուրչյանը Նյու Դելիում կայացած աշխարհի առաջնությունում դրսևորել է առաջնորդական վառ որակներ, հմտություն և կամք:
«Մենք հաղթեցինք ուժեղ և փորձառու մրցակիցներին, մեր հաղթանակով հաստատեցինք բռնցքամարտի ազգային դպրոցի ամուր, վստահ դիրքերը»,- ավելացրել է Պուտինը։
Մինչեւ 70 կգ քաշայինների եզրափակիչում Անաստասիա Դեմուրչյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ավստրալացի Ֆրենսիս Սքոթ Քեյին և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հիշեցնենք, որ Դեմուրչյանի հայրը հայ է, մայրը՝ ռուս:
Անցյալ տարվա հոկտեմբերին բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հայտարարեց Ռուսաստանից և Բելառուսից մարզիկների՝ մրցումներին մասնակցության մասին։ Նրանք կարող են միջազգային մրցաշարերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո, իսկ նրանց մրցանակաբաշխության ժամանակ կարող են հնչել ազգային օրհներգերը։