Հայազգի բռնցքամարտիկը կանանց ԱԱ-ի չեմպիոն է դարձել
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզուհի Անաստասիա Դեմուրչյանը Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, մինչև 70 կգ քաշային կարգի եզրափակչում նա հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ֆրենսիս Սքոթ Քայեին:
Անաստասիա Դեմուրչյանը ծնվել է 2004 թվականին, բնակվում է Անապայում։ 2022 թվականի հոկտեմբերին Դեմուրչյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն` կանանց մինչև 70 կգ քաշային կարգում։
Աղբյուր ArmSport.am