Մեքենայում մարիխուանայով 33 փաթեթ կար․ ուղևորը փախել է, վարորդին տարել են բաժին
Մարտի 23-ին ոստիկանության Էրերբունու բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալների և միջոցառումների արդյունքում Կենտրոնական գերեզմանատան մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մի մեքենա, որը շարժվել է Վարդաշենի ուղղությամբ ու մեքենան կանգնեցրել թաղամասի 9-րդ փողոցում։ Իրավապահներին տեսնելով՝ ուղևորը փախել է։ Պարզվել է, որ վարորդը և ուղևորը Տելեգրամով ձեռք են բերել մարիխուանա և զբաղվում են դրա իրացմամբ։ Պարզվել է նաև, որ մեքենայի սրահում մարիխուանայով փաթեթներ կան։
Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։
Մեքենայում 33 փաթեթ կար՝ ընդհանուր 48 գրամից ավելի քաշով։
Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել են արդեն իսկ տեղադրված փաթեթները։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։