Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
Քաբուլում 6 զոհի պատճառ դարձած ահաբեկչության հետևում կանգնած են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին:
«Մի բան պարզ է... նման չարագույժ երևույթներ իրականացնում են միայն ԻՊ-ի գրոհայինները: Բարեբախտաբար, Աֆղանստանում նրանք 99%-ով ոչնչացվել են Իսլամական Էմիրության հետախուզական ուժերի կողմից (խմբ.՝ Թալիբների քաղաքական համակարգի ինքնանվանումը)», - ասել է Քարիմին։ Աֆղանստանի ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել Էր, որ առնվազն 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 3 զինվորական և ևս մի քանի մարդ տուժել է Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով:
Հիշեցնենք՝ այսօր Քաբուլում Աֆղանստանի Արտաքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու պայթյուն էր տեղի ունեցել: Սկզբում հաղորդվել էր 2 զոհի և 12 վիրավորի մասին: