Սևանա լճի մակարդակը մարտի 20-26-ը բարձրացել է 1սմ-ով
Սևանա լճի մակարդակը մարտի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.30մ (26.03.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.603մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մարտի 26-ը ներառյալ՝ 7.311մլն. մ³: