Ալիևը Արցախի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Բաքվում
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Բաքվում:
«Որպես մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ին ներկայացված հրավերի շարունակություն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ևս մեկ անգամ առաջարկում է հանդիպում անցկացնել Բաքվում ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ քննարկելու վերաինտեգրումը, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը»,- նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։