Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։ Նա տեղեկացրել է, որ այլ երկիր է մեկնում։
«Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզել եմ երկրի դրշոը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը», - գրել է նա:
Իսրայելյանի հայրը բազմիցս բողոքել է, որ որդուն չեն տանում մրցույթների։ Նրա համոզմամբ՝ պատճառը քաղաքական է։