Կրակոցները երկու մարդու կյանք են խլել
Ամերիկյան Լիթլ Ռոք քաղաքում (Արկանզաս) մի քանի կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ, հինգը՝ վիրավորվել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել են քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները Twitter սոցիալական ցանցի իրենց պաշտոնական բլոգում։
«Ընդհանուր առմամբ յոթ մարդ հրազենային վիրավորում է ստացել, դեպքի վայր են ժամանել մեր աշխատակիցները և շրջափակել նրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ «երկու մարդ է մահացել»։
Իրավապահ մարմինները պնդում են, որ փոխհրաձգության երկու դեպք է եղել, մինչդեռ իշխանությունները դեռ չեն կարող հաստատել, թե արդյոք այդ դրվագները կապված են։ Այս տարվա սկզբից ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 100 զանգվածային կրակոցներ են եղել, ըստ Gun Violence Archive-ի: Հունվար-փետրվարին հրազենից սպանվել է գրեթե 3000 մարդ, վիրավորվել է գրեթե հազար երեխա։