Երևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
Ապրիլի 15֊23֊ը Երևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14֊ին։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
Մրցումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որոնց կմասնակցեն 40 երկրի 350 ծանրորդներ։ Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցումների մասնակիցները մրցելու են նաև 2024թ. Փարիզին անցկացվելիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար։
Առաջնության կազմակերպիչներն են Եվրոպայի Ծանրամարտի Ֆեդերացիան (EWF) և Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան` ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։