Բայդենը Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարել (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միսիսիպի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել նահանգին պատուհասած տորնադոների պատճառով և կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, Tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է Սպիտակ տան կայքում։
Պետական աջակցությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր բնակարանների, տների վերանորոգման համար, էժան վարկեր՝ չապահովագրված գույքի կորուստները ծածկելու համար և այլ ծրագրեր՝ օգնելու անհատներին և բիզնեսի սեփականատերերին վերականգնվել բնական աղետի հետևանքներից հետո:
Հիշեցնենք, որ հզոր տորնադոները մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել, ուժեղ քամին վնասել է շենքերը, արմատախիլ արել ծառերը և վնասել էլեկտրահաղորդման գծերը: